00:00:00

«Հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ». Տ․ Միքայել Աջապահյանը՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին

08:16, 26 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն անընդունելի է Մայր Աթոռի համար, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով՝ գիրքն անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ,  որ ընդհանրապես, շեղվել է մինչև այսօր գոյություն ունեցող չափանիշներից և արմատապես տարբերվում է։

«Լրիվ փոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Սրբազանի խոսքով՝ առաջին իսկ հայացքից պարզ է դարձել, որ դասագրքում ներկայացված չէ նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված։

Սրբազանն ասաց՝ զարմանք է հարուցել այն, որ գրքի տիտղոսաթղթում նշվել է, թե այն, իբրև, պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ, որևէ հարաբերություն չի հաստատվել որևէ կառույցի հետ։

«Այդ ապակողմնորոշող գրառումն արված է մարդկանց մոտ այլ պատկերացումներ ստեղծելու համար»,- հավելեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր