Արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Փրկարարներն ու պարեկները ձնասահքի միջից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենաներ, 20-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են դժվարանցանելի ճանապարհներին տեղադված ու գործող փրկարարական հենակետեր: