00:00:00

«Եկեք հերթական հրաշքը գործենք». յուրաքանչյուրի փոքրիկ ներդրումը կարող է փոխել 5-ամյա Ռոբերտի կյանքը

11:04, 26 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Նկարում պատկերված այս լուսավոր տղան 5-ամյա Ռոբերտն է, ով երազում է լիարժեք ապաքինվել, որ կարողանա վազել, թռչել, խաղալ, ինչպես իր հասակակիցները, և վայելել իր մանկությունը, այս մասին գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

2018 թ․, երբ Ռոբերտը դեռ 10 օրական էր, բժիշկները հայտնաբերեցին ձախ սրունքի ոսկրերը ախտահարող եզակի հիվանդություն՝ նեյրոֆիբրոմատոզ։ 4 ամսականում նրա ոտքը աստիճանաբար ճկվելով կոտրվեց, և նա սկսեց կրել օրթեզ, որը կրում է մինչ օրս, առանց որի չի կարող ընդհանրապես քայլել։ Ռոբերտին արդեն 3 անգամ վիրահատել են Հայաստանում, սակայն որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել։ Նեյրոֆիբրոմատոզ հիվանդությունը վտանգավոր է նաև կյանքի համար, քանի որ այն ժամանակի ընթացքում կարող է քաղցկեղի առաջացման հիմք հանդիսանալ:

Հայաստանում բուժման բոլոր հնարավորությունները սպառված են և Ռոբերտին այժմ ոտքի ամպուտացիա է սպառնում։ Միայն վերջերս ԱՄՆ-ում առաջատար օրթոպեդիկ հիվանդանոցներից մեկն առաջարկեց նորարարական մեթոդներով բուժում, որը երեխայի լիարժեք ապաքինման մեծ հույս է տալիս:

Վիրահատության և բուժման համար այս պահին անհրաժեշտ է նվազագույնը 49,000,000, որից 10,000,000 դրամը փոխանցվելու է երեխայի ընտանիքի կողմից։ Մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 39,000,000 դրամ, որպեսզի կարողանանք երեխային ուղարկել ԱՄՆ՝ բուժման: Հայաստանում բուժման 5 տարիների ընթացքում երեխայի ընտանիքը սպառել է իր ֆինանսական հիմնական միջոցները և ներկայումս ունի մեր աջակցության կարիքը:

Սիրելի՛ ընկերներ, երեխայի բուժումն ու ամենամեծ երազանքի իրականացումը մեր բոլորի ձեռքերում է։ Եկեք Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ հերթական հրաշքը գործենք ու երեխային թռչելու հնարավորություն տանք: Վստահ ենք, որ բոլորիդ օգնությամբ հաջողելու ենք և օգնելու Ռոբերտին՝ լիարժեք ապաքինվել: Ձեր յուրաքանչյուրի անգամ փոքրիկ ներդրումը կարող է փոխել այս հրեշտակի ողջ կյանքը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3tyxPQI

Ինչպես նաև հետևյալ կերպ.

Հայաստանից փոխանցումների դեպքում՝

ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

​​IDram ID - 849304846 (ստացող՝ Տիգրան Մուսայելյան, երեխայի հայրիկն է)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռոբերտ Մուսայելյանի բուժման նպատակով»)

AMD - 1570070033850100

USD - 1570070033850101

EUR - 1570070033850146

RUB - 1570070033850158

Արտասահմանից փոխանցումների դեպքում՝

Сбербанк: 2202203652004138 (ստացող՝ Мусаелян Давид Эдуардович, նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռոբերտ Մուսայելյանի բուժման նպատակով»)

Stripe (առկա է նաև Apple Pay, Google Pay)՝ https://bit.ly/3TDFojv (ԱՄՆ-ից կատարված փոխանցումների դեպքում կտրվի հարկերից նվազեցնելու հնարավորություն)

Paypal` https://bit.ly/3RUGuWV

 Zelle` (720) 999-1343

Venmo` @Lilit-Kochinyan

Revolut: @robmus (ստացող՝ Տիգրան Մուսայելյան, երեխայի հայրիկն է)

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4awiIrA

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/48OzVej

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր