00:00:00

Արցախից 5 շահառու անվանական կրթաթոշակներ ստացան «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

10:55, 26 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Նոյեմբերի 5-ին` Վահե Մելիքսեթյանի 35-ամյակին նվիրված «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգից ստացված հասույթը 2023-2024 ուսումնական տարում ուղղվեց արցախցի 5 ուսանողի։

Այս մասին հայտնում են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից։

 

1.            Գրիգորյան Գայանե - ԵՊԲՀ օրդինատուրա՝ Էնդոկրինոլոգիա

2.            Զաքարյան Լիա - ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում

3.            Մուսայելյան Լուսիա - ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում

4.            Մելքումյան Եվա - ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ

5.            Մելքումյան Մանե - ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ

 

Շահառուների ընտրությունն իրականացվել է հիմնադրամի խորհրդից և գործադիր մարմնի կազմից ընտրված հատուկ հանձնաժողովի կողմից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.

«Անձամբ իմ ու հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բարեգործական համերգի կազմակերպիչներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և C-Squared ընկերությանը, համերգի հովանավոր Մարտին Սթար ընկերությանը և աջակիցներին՝ ԱյԴի բանկին, Իդրամին, Գուրմէ Դուրմէ ընկերությանը և, իհարկե՛, ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում մեր համերգի հանդիսատեսին, ում գնած տոմսերի շնորհիվ հնարավոր եղավ կրթաթոշակ տրամադրել Արցախցի տաղանդավոր և խոստումնալից շահառուներին»:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։

Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր