Ադրբեջանցի «իրավապաշտպաններն» այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարներին` Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։
Ադրբեջանից հայտնում են, թե իբր այցի նպատակն է «ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները»․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրանց են հանձնել են հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։