00:00:00

Թանկանոց նոտատետրից, մինչև 100 հազարի զուգարանի թուղթ․ Գևորգյանի ղեկավարած կառույցի անմրցույթ գնումները

21:11, 25 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Հայաստանում պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է: Սա ոչ միջազգային կազմակերպությունների պնդումն է, ոչ էլ` ընդդիմության. Հայաստանի խորհրդարանն է այդ մասին օրենք ընդունել, վարչապետ Փաշինյանն էլ` նման պահանջ դրել հեղափոխությունից հետո եկած իշխանության առաջ:  Սակայն առանց մրցույթի կատարվող գնումների ծավալը չի նվազում, օրենքի այդ պահանջն էլ մնում է օդում կախված` կոռուպցիայի վերաբերյալ կասկածների նման: Պետական կառույցները մեկը մյուսի հետևից շարունակում են առանց մրցույթի՝ մեկ անձից գնումներ կատարել, ու շատ հաճախ այդ գնումները որեւէ հրատապություն չեն պահանջում։ Այլ կերպ ասած գերատեսչությունը հնարավորություն է ունենում ավելի վաղ կազմակերպել այդ գնումը, հայտարարել մրցույթ, ինչն էլ հնարավորություն կստեղծի գնումն իրականացնել մրցութային կարգով։

Օրինակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի հիմնական գործառույթը շուկայի ուսումնասիրությունն ու հնարավոր կամայական գնային բարձրացումները արձանագրելը ու գերշահույթի ապահովումը թույլ չտալը, ինչպես մյուս կառույցները շարունակում է մեկ անձից կատարել գնումներ։ Այսպես «Մեծ Ծիածան» ՍՊԸ–ի հետ ընթացիկ տարում Գեղամ Գևորգյանի կառույցը մեկ անգամ չէ, որ պայմանագիր է կնքել ու տարատեսակ ապրանքներ ձեռք բերել։ Մասնավորապես ընթացիկ տարվա օգոստոսի 17–ին ՄՊՀ–ն ու «Մեծ Ծիածան» ՍՊԸ–ն միանգամից երկու պայմանագիր են կնքել։ Առաջին պայմանագրի արժեքը 163.566 դրամ է։ Կառույցը այդ գումարով 26 հատ նոտատետր է գնել, յուրաքանչյուրի համար վճարելով՝ 6291 դրամ։ Գաղտնիք չէ, որ շուկայում հնարավոր է գտնել բավականին էժան նոտատետր, բայց չգիտես ինչու կառույցը նախապատվությունը տվել է թանկարժեք նոտատետրերին։

Նույն օրը նույն ընկերության հետ կնքված պայմանագրով ՄՊՀ–ն ձեռք է բերել 90 լիտր ախտահանիչ նյութ (ժողովրդական լեզվով ասած՝ ժավելի սպիրտ), ինչպես նաև զուգարանի թուղթ, վճարելով՝ 100 հազար դրամ, 43.200 դրամի մեկանգամյա օգտագործվող բաժակ են գնել ու հինգ հատ աղբաման, յուրաքանչյուրը՝ 1250 դրամ։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 153.500 ՀՀ դրամ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր