00:00:00

Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

18:44, 25 դեկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է,  թե Հայաստանը հստակ որոշել է փոխել իր քաղաքական վեկտորը։

«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն՝ մեզ հետ հարաբերություններում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նա պնդել է նաև, թե դա  «լավ է տարածաշրջանի կայունության համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր