00:00:00

Գեղարքունիքում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է մինչև 34 սմ-ի

18:00, 25 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Ինչպես և կանխատեսվել էր ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։

Դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․
Շիրակում՝ 7-16սմ,
Կոտայքի լեռներում՝ 15-17սմ,
Կոտայքի նախալեռներում՝ 2սմ,
Գեղարքունիքում՝ 5-34սմ,
Լոռիում՝ 1-7սմ,
Արագածոտնի լեռներում՝ 11-19սմ,
Արագածոտնի նախալեռներում՝ 3սմ,
Վայոց ձորի լեռներում՝ 40սմ,
Սյունիքի նախալեռներում՝ 4-5սմ։

Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․
Ստեփանավանում՝ 46մ/վ,
Բագրատաշենում՝ 35մ/վ,
Պուշկինի լեռնանցքում 32մ/վ,
Իջևանում՝ 28մ/վ,
Արագած բարձր լեռնային կայանում՝ 27մ/վ,
Արթիկում՝ 26մ/վ,
Մարտունիում՝ 25մ/վ,
Վանաձորում՝ 23մ/վ,
Գավառում՝ 22մ/վ։

Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20մ/վ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր