00:00:00

Պուտինը և Փաշինյանը լավ հնարավորություն ունեն շփվելու Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

12:29, 25 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Նրանք լավ հնարավորություն կունենան շփվելու»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։

 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:

 

Վարչապետն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր