Վերականգնողական բուժման՝ շուրջ 50 000 պրոցեդուրա՝ մեկ տարվա ընթացքում: Այս տվյալները ներկայացնում է Զինվորի տունը։
Նշվում է, որ 2023 թվականին Զինվորի տանը վերականգնողական բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի: Նրանց մի մասը բուժումը ստացել է ստացիոնար, մյուս մասը՝ ամբուլատոր պայմաններում:
«Մեր թիմի ամենամեծ հաջողությունը և ուրախությունը հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնումն է», - ասում են Զինվորի տնից: