00:00:00

14 հետազոտողներ՝ 16 խորագրերով ներկայացրել են փախստական դարձած արցախահայության խնդիրները

12:51, 25 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

2023թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտա-գործնական աշխատաժողով: Այդ մասին հայտնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից։ 

Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խումբը: Սա, ըստ էության, շարունակությունն էր 1988-ին սկսված ադրբեջանահայ փախստականների ուսումնասիրությունների հնգամյա ամփոփումների:

Գիտաժողով-աշխատաժողովին մասնակցում էին փախստականների միջավայրում պարբերաբար հետազոտություններ իրականացնող գիտնականներ, ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ, փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր