00:00:00

Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, դուրս է եկել գիծ

10:58, 25 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը այսօր հերթական գործակարգավարական նիստին ներկայացրեց, որ ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, դուրս է եկել գիծ։

Սեդրակյանը նշեց, որ սա երրորդ հավելյալ շարժակազմն է, իսկ հունվարի 15-ին սպասվում է՝ 4-րդը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու է զեկույցում գնացքների թիվը նույնը մնում.

«Մենք ունենք ռեզերվային գնացքներ, որոնք կանգնած են։ Դրա համար է թիվը նույնը մնում։ Վագոնների քանակն է փոխվել։ Գնացքների քանակը նույնն է մնացել»,- ընդգծեց Բաբկեն Սեդրակյանը։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց հաջորդ զեկույցը ներկայացնել ավելի մանրամասն և առհասարակ փոխել զեկուցման ձևը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր