«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»։ Այդ մասին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, թե «խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը Բաքուն է»․
«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Մենք նաև որոշ դրական արձագանքներ ենք լսում։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։