00:00:00

Ադրբեջանական ավիաընկերությունն այս տարի ՀՀ–ին 90000 եվրո է վճարել Նախիջևան թռիչքների համար

09:50, 25 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր