00:00:00

Բուք, մերկասառույց և ձյուն ՀՀ ավտոճանապարհներին. իրավիճակը մարզերում

09:13, 25 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

 

Սպիտակի ոլորանները, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

 

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

 

Մեծ Մանթաշ-Արագած, Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Ալագյազ-Արթիկ և Մեծ Մանթաշ-Արթիկ ավտոճանապարհները (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Սյունիքի մարզում, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Ապարանի, Արագածի և Թալինի (բուք է) տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր