00:00:00

Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տանը»

23:43, 24 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նարեկն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել։ Նա ուներ ծանր հրազենային վիրավորում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակումսակայն բժիշկներին հաջողվել էր ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայողի սրտի զարկը վերականգնել:

Նարեկին ու մյուս զինծառայողին ավելի վաղ տեսակցել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր