Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն եւ համապատասխան գրություն է հանձնվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Թեհրանը դժգոհ է Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության VI խորհրդի հայտարարության մեջ Աբու Մուսա, Փոքր և Մեծ Թոմբ կղզիների անունների ընդգրկումից։
Իրանը պնդում է, որ Պարսից ծոցում գտնվող այս կղզիները պատկանում են իրեն։