Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, նրա խոսքերը մեջբերում է ANSA լրատվական գործակալությունը։
«Ռազմական գործողություններին և Ուկրաինային աջակցությանը զուգահեռ կարևոր է գնահատել այն ուղիները, որոնք տանում են դեպի քաղաքական լուծում»,- նշել է պաշտոնյան։
Նրա կարծիքով՝ դիվանագիտական ճանապարհով հակամարտող կողմերը կարող են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ իրականացնել ռազմական ճանապարհով։
«Քաղաքական միջոցներով արդյունքի հասնել և խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Իտալիայի պաշտպանության նախարարը։