Սերենա Ուիլյամսը իր կրծքի կաթը նվիրաբերել է դրա կարիքն ունեցող մայրերին՝ կատակելով, որ նրանք «կստանան մի քիչ կաթ սուպերչեմպիոնից»։
Ուիլյամսը Ալեքսիս Օհանյանից երկու դուստր ունի՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան-կրտսերը, որը ծնվել է 2017թ. սեպտեմբերին, եւ Ադիրա Ռիվեր Օհանյանը, որը ծնվել է այս տարվա օգոստոսին։
Ինսթագրամի հոլովակում թենիսի 42-ամյա թագուհին ցուցադրել է սառցարանը, որը լիքն է կրծքի կաթով։ Նա այն իր հետ տարել էր Նյու Յորք։ «Ստուգում անցնելուց հետո ես կարողացա նվիրաբերել կաթը»,- գրել է Ուիլյամսը մակարգրությունում։ «Ես գիտեմ շատ հիանալի կանանց, որոնք կաթ չունեն։
Ուիլյամսը նշել է, որ այս նվիրատվությունը «ցնցող» զգացողություն էր իր համար, եւ ինքը «շատ ուրախ է», որ ունի կրծքով կերակրվող երեխաներին կերակրելու հնարավորություն, որոնք դրա կարիքն իսկապես ունեն։