00:00:00

Քանի՞ միլիոն մարդ է մահացել աշխարհում Քովիդից և ինչու՞ է ԱՀԿ-ն հայտարարել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի մասին

20:00, 23 դեկտեմբեր 2023 Աշխարհ

COVID-19-ով հիվանդացության դեպքերն աշխարհում ավելացել են 52 տոկոսով, այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Նշվում է, որ 28 օրվա կտրվածքով՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կորոնավիրուսի նոր դեպքերն ամբողջ աշխարհում 52 տոկոսով ավելին են եղել, COVID-19-ով հիվանդացության 850 000 նոր դեպք է գրանցվել։

Այս ընթացքում, ըստ ԱՀԿ տեղեկագրի, 3 000 մահ է գրանցվել, ինչը 8 տոկոսով ավելի քիչ է  նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ հոսպիտալացվածները 118 000-ն են, ինչը 23 տոկոսով ավելին է, քան նախորդ 28 օրերին։

Ինչ վերաբերում է ընդհանուր ցուցանիշներին, ապա համավարակի բռնկումից ի վեր, 2023 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (հաստատված) հասել է 772 միլիոնի, այս ընթացքում 7 միլիոն մարդ է մահացել հիվանդությունից։

Հատկանշական է, որ մայիսին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ Քովիդից ամբողջ աշխարհում մահացածներն իրականում 20 միլիոն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր