00:00:00

​​​​​​​Նորատուսցի ձկնորսներից մեկին մեղադրանք է առաջադրվել, 25-ն ազատության մեջ են. ՔԿ

16:34, 23 դեկտեմբեր 2023 Իրավական

ՆԳՆ ջրային պարեկների եւ ձկնորսների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել արգելանքից։ Մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։ Այս մասին  հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Դատարան միջնորդություն է ներայացվել ձկնորսի նկատմամբ կալանքը որպե խափանման միջոց ընտրելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս և մի քանի գյուղերի ձկնորսների միջև միջադեպ էր տեղի ունեցել Սևանից ձկնորսություն իրականացնելու արգելքի պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր