Սոչի թռչող մոտ 20 մարդատար ինքնաթիռ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ հղում անելով ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Վատ եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ ուժեղ քամու և հորդառատ անձրևների, ինքնաթիռերը չեն կարողացել վայրէջք կատարել հայտնի առողջարանային քաղաքում և վայրէջք են կատարել մոտակա օդանավակայաններում:
«Թե որքան ժամանակ ինքնաթիռները կմնան այլընտրանքային օդանավակայաններում, կախված կլինի եղանակային իրավիճակից», -ասվում է հաղորդագրության մեջ: