00:00:00

Ժողինստիտուտի դիմաց բախվել են Nissan Tida-ն, Nissan Altima-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

13:40, 23 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նալբանդյան-Ա. Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց բախվել են 64-ամյա Արմենակ Գ.-ի վարած Ford Transit, 29-ամյա Նարեկ Կ.-ի վարած Nissan Altima մակնիշի և 22-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկոոսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր