00:00:00

«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է իրավապահներին. ինչպե՞ս է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում

10:12, 23 դեկտեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի և ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռահար փոխհրաձգությունը շարունակվում է նաև ոչ հրապարակային տիրույթում։ Սամվել Բաբայանը Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա: Մյուս կողմից՝ Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել:

Նա տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի։ Տեղեկացանք նաև, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր