Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նամակում ասվում է․
«Հարգելի Իլհամ Հեյդարի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ծննդյան օրվա առթիվ:
Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում հայրենակիցների շրջանում և արտերկրում:
Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը»,- գրել է նա։