Այսօր դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի, նախաբազկի 1-ին աստիճանի այրվածք մարմնի 2-3 տոկոսով» և «դեմքի, զույգ դաստակների 1-ին աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են անհետաձգելի բուժօգնության սենյակում:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտիկ Սևոյանն ու 38-ամյա Հովհաննես Մանուկյանը:
Մինչ բժիշկները բուժօգոնւթյուն են ցուցաբերել վիրավորներին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 00:30-ի սահմաններում Մրգաստան գյուղի 1-ին փողոցում Հ. Մանուկյանի կողմից վարվող Opel-ում վերջինիս կողմից ծխախոտը վառելու և գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առաջացել է պայթյուն, ինչն էլ դարձել է նշված անձանց մարմնական վնասվածքների պատճառը:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենան: