Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», - նշել են գերատեսչությունում։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Գերատեսչությունում հավելել են, որ ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։