00:00:00

Արմավիրում տղամարդը խոստովանել է, որ խոշտանգելով սատկացրել է շան ձագերին

14:24, 21 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած. տեղեկացնում են ոստիկանությունից։

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր խոշտանգված ձագերին:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել էր Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր