00:00:00

«Երևանը մի օր կզղջա»․ Պետդումայի արձագանքը՝ ՀՌՀ որոշմանը

21:23, 20 դեկտեմբեր 2023 Աշխարհ

ՌԴ պետդումայից արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոյի լիցենզիան կասեցնելու Երևանի որոշմանը։

«Սա Փաշինյանի սխալն է։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար», - RT-ի հետ զրույցում ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:

Նրա խոսքով՝ սա Երևանի կողմից առաջին ոչ բարեկամական քայլը չէ ՌԴ-ի նկատմամբ․ «Օրինակ, Ղարաբաղի հետ կապված հարցում Հայաստանի իշխանությունները փորձել են հավաստի տեղեկատվություն չհասցնել քաղաքացիներին և երկրում դժգոհություն չառաջացնել», - նշել է Չեպան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր