Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով «Նոյ» թաղամասում՝ Մեծարենցի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբի համար տեղադրված արկղերին, ապա գազատար խողովակին՝ հիմքից կոտրելով խողովակի բետոնե հենասյունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք ինչի համար էլ ժամանակավորապես գազամատակարարումը նշված հատվածում դադարեցվել է։
Վարորդը վթարից որոշ ժամանակ առաջ «Չորրորդ գյուղ»-ում վթարի մեջ ընկած Mazda-ի վարորդին հիվանդանոց տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու տեղի է ունեցել նշված վթարը։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում՝ «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել էր և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։