00:00:00

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին

13:22, 20 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին

 

«Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է մշակույթային ժառանգության պահպանությանը նվիրված միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Օրերս տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ՝ նվիրված նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և արդի մարտահրավերների խնդրին։

 

Թվում է, թե ասվածը խնդրահարույց չէ, սակայն խնդրահարույց և նույնիսկ զավեշտալի է դառնում, երբ «մշակութային ժառանգության պահպանության» կողքին հատ առ հատ դնենք հայկական մշակույթի այն նմուշները, որոնք անցած տասնամյակների ընթացքում պարբերական և հետևողական, համակարգային կերպով ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատվերով։

 

Մշակույթի պահպանության մասին անհանգստացող ադրբեջանական իշխանությունները կարո՞ղ են արդյոք պատասխանել այն պարզ հարցին, թե որտեղ են Հին Ջուղայի հազարավոր խաչքարերը, և արդյոք բարոյական է գերեզմանատան տեղում հրաձգարան կառուցելը, արդյոք բարոյական է Բաքվի հայկական եկեղեցին ֆիզիկապես պահպանելը, բայց որպես պահեստ օգտագործելը, արդյոք բարոյական է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, ըստ «ճարտարապետական հարմարության» վերակառուցման ենթարկելը կամ գերեզմանատան միջով ճանապարհ անցկացնելը, արդյո՞ք մշակութապահպան քայլ է Բաքվի հայկական ճարտարապետության յուրացումը և հայկականության առհասարակ մերժումը, որը եթե ինչ֊որ ժամանակ արվում էր լուռ և քողարկված, ապա այժմ արվում է բացահայտ` առանց պատժելիության վախի, ինչն առաջացնում է երևույթի շարունակականության աճող սպառնալիք։

 

Սրանք պարզագույն հարցեր են, որոնց պատասխանը գտնելը մեծ ջանքեր չի պահանջում․ Սա կրոնական և էթնիկ խտրականության վառ դրսևորում է, երբ խոսվում է մեկ մշակույթի պահպանության մասին, բայց գործնականում իրականացվում է մեկ այլ մշակույթի տեղային ամբողջական ոչնչացում։

 

Ստացվում է, որ մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին։ Սա «մշակութապահպան» վանդալիզմ է, որը ժամանակակից աշխարհում նախադեպային սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր