«Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը շարունակական կլինեն». ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա Դե Դոմինիչիս
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես մանկաբուժական շարժական թիմերի աշխատանքը`
ԼՂ-ից բռնի տեղահանված 5000-ից ավելի երեխայի առողջության և սնուցման գնահատում
շուրջ 3000 երեխայի կցագրում համայնքի ԱԱՊ բուժհաստատությունում
հոգեբանական աջակցության ու խորհրդատվության տրամադրում:
Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության գերակա ուղղությունները`
հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիություն` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով,
նորածինների և երեխաների սնուցում,
առողջ ապրելակերպի խթանում,
իմունիզացիայի ծրագրի աջակցություն,
հաճախ հանդիպող հիվանդությունների` հիվանդանոցային վարման ուղեցույցների մշակում և կիրառում։