00:00:00

Գեղարքունիքում քաղաքացիներ են ձերբակալվել՝ խուլիգանության և ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

12:42, 20 դեկտեմբեր 2023 Իրավական

Գեղարքունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղապալ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով կան ձերբակալվածներ։

«Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»,- ասաց Ջանոյանը։

 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել են ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով ճանապարհը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր