Արամ Խաչատրյան համերգասրահում կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի ընկերները, հարազատները, երկրպագուները վերջին հրաժեշտ են տալիս երգչին։ Համերգասրահում միացրած են Մարտիրոսյանի կատարումները։
«Ինչ ասեմ, 25 տարի ընկերներ ենք։ Մեծ ցավ է ինձ համար ախպորս կորուստը։ Ամենաբարի, մեծ սրտի տեր մեր եղբորն ենք կորցրել։ Ամեն ինչ կտար, ամեն ինչ կաներ՝ ոչ մի բան հաշվի չառնելով»,-լրագրողների հետ զրույցում Արայի մասին պատմեց երգիչ Սարոն։
Նա ասաց՝ վերջերս Մարտիրոսյանի հետ Ուզբեկստանում էին։
«Տրամադրությունը դուրս չէր գալիս։ Վերջին շրջանում շատ փոխվել էր։ Խնդիրներ ուներ... Ցավոք, էլ մեզ հետ չի։ Ինչ ասենք, չասենք, էլ չկա»,-ասաց նա։