00:00:00

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արեց, որ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվի․ Նիկոլ Փաշինյան

23:13, 19 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արել է, որ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արեց, որ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվի։ Այն  առումով, որ անընդհատ առաջ էր մղվում այդ գաղափարը, որ թող դուրս գան մարդիկ, պետք է մարդիկ այնտեղից դուրս գան, իսկ մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես չլինի։ Նաև քննադատության արժանացած հայտարարություններով փորձում էինք այնպես անել, որ դա տեղի չունենա»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե կային մարդիկ, ովքեր Արցախի հայաթափմամբ էին պատկերացնում ԼՂ հարցի լուծումը։

«Այլ երկրներից կոչեր էին հնչում՝ Հայաստանում իշխանափոխություն անելու, և այլն և այլն։ Այստեղ է հարցի կուլմինացիան և պատասխանը։ Մարդիկ, ովքեր այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ ԼՂ-ի էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, և հետևաբար՝ պետք է լուծվի նաև Հայաստանի Հանրապետության հարցը: Այսինքն՝ հայեցակարգը պետք է հասնի իր լրումին։ Այսինքն՝ Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե, պարզվեց, որ ՀՀ գոյությունն այլևս անիմաստ է»,- փորձեց իր միտքը հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր