00:00:00

Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի ճանապարհին այլևս խոչընդոտներ չկան․ Հաջիև

22:22, 19 դեկտեմբեր 2023 Աշխարհ

«35 տարի տևող հակամարտությունն այժմ ավարտված է։ Ադրբեջանի ռազմավարությունն այժմ խաղաղություն ձեռք բերելն է»: Այդ մասին Լոնդոնում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Reuters-ը։ 

«Խաղաղության պայմանագիրը հրթիռային գիտություն չէ։ Ադրբեջանի համար խաղաղ օրակարգի ճանապարհին այլևս խոչընդոտներ չկան»,- ասել է նա։ Հաջիևն ընդգծել է Հայաստանի և Ադբեջանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների կարևորությունը, որոնք, նրա խոսքով, կշարունակվեն հաջորդ տարի:

Հաջիևը, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել է․ «Սահմանների սահմանազատման հարցը պետք է առանձին մնա խաղաղության պայմանագրի քննարկումներից»:

Խոսելով բռնահանված արցախցիների իրավունքի հարցից՝ Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, թե «Արցախի 120,000 էթնիկ հայերի մեծ մասը տեղահանվել է Հայաստան այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերցրել է այդ տարածքը: Հայաստանը դա որակել է որպես էթնիկ զտում. Բաքուն նշում է, որ նրանք կարող էին մնալ և ինտեգրվել Ադրբեջանին»,- ասել է Հաջիևը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր