00:00:00

Արայի հայրը ասում է՝ չես պատկերացնում, թե ոնց էր Արան ուզում, որ այդ քառասուն օրը արագ անցնի

19:31, 19 դեկտեմբեր 2023 Շոուբիզնես

Արան իր յուրահատուկ ձեռագրին ուներ, Արան տարբերվում էր իր յուրահատուկ ձայնով։ Ես բոլորիս եմ ցավակցում, որովհետև բոլորս իսկապես մեծ երգիչ կորցրինք։ Բոլորիս կողմից շատ սիրված Արա Մարտիրոսյանին մենք կորցրինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դուդուկահար Կամո Սեյրանյանը։ 

«Բոլորդ էլ գիտեք, որ Արա Մարտիրոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ունեն։ Շրջագայությունների ժամանակ էլ շատ է եղել, որ ինքը բողոքել է։ Բնականաբար մոր մահը նույնպես կարող է ազդած լինել։ Յուրաքանյուրի համար էլ մայրը միակն է։ Քառասունքի օրը դեպքը եղավ։ Այս քանի օրը անընդհատ նրանց տանն եմ։ Արայի հայրը ասում է՝ չես պատկերացնում, թե ոնց էր Արան ուզում, որ այդ քառասուն օրը արագ անցնի»,- հավելեց նա։

Իսկ Գարիկ Պապոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Արայի կորուստը միայն իր ընտանիքի ու իր ընկերների կորուստը չէ։ Ես չգիտեմ մի մարդ, որ կարևորում է հայկական երաժշտությունը ու չի կարևորում Արայի երգարվեստը»։

Հիշեցնենք, որ այս պահին Կոնդի եկեղեցում  ընթանում է օրերս կյանքից հեռացած հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր