00:00:00

Երկրաշարժները չեն լքում Թուրքիայի հյուսիսը

12:02, 19 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Թուրքիայի հյուսիսում գտնվող Գյումուշհանե նահանգի Քելթիքի շրջանում մեկ օրվա մեջ արդեն երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Ինչպես հաղորդում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), այն տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

 

Քելթիքի երկրաշարժից 5 րոպե անց ցնցվել է նաև դրան հարակից Էրզինջան քաղաքը՝ 3.7 մագնիտուդ ուժգնությամբ:

 

Հիշենցնենք, որ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամերին Քելթիքը ցնցվել էր նաև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր