00:00:00

16-ամյա տղան Մուրացանի հիվանդանոցում մահացել է. հայրը մեղադրում է «Արաբկիր» ԲԿ-ին․ մանրամասներ

13:18, 18 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել է, որ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխված իր հարազատը մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի փատով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր