«Ենի Ադրբեջան» կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ կապված Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի առաջադրման հետ։
Պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Զահիդ Օրուջը նույնպես դիմել է հանձնաժողովին՝ ընտրություններում որպես անկախ թեկնածու գրանցվելու համար։
Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության ղեկավար Էլշադ Մուսաևը։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։