00:00:00

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարները կոչ են արել կայուն զինադադար հաստատել Գազայի հատվածում

12:32, 17 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Գազայում «կայուն հրադադար» հաստատելու համատեղ կոչ են արել :

Կիրակի օրը Sunday Times-ում հրապարակված հոդվածում Քեմերոնը և Բերբոքը նշել են, որ «չափազանց շատ խաղաղ բնակիչներ են զոհվել Գազայում», և պատերազմը «չի կարող անվերջ շարունակվել»:

«Իսրայելը իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց նա պետք է հարգի միջազգային մարդասիրական իրավունքը», - հայտարարել են Քեմերոնը և Բերբոքը:

Միաժամանակ, նրանք ընդգծել են, որ Իսրայելը չի ​​հաղթի այս պատերազմում, «եթե նրա գործողությունները ոչնչացնեն պաղեստինցիների հետ խաղաղ գոյակցության հեռանկարը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր