Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 14:10-ի սահմաններում ՔԿՀ-ից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որ Վանաձորի բանտում կան տուժած քաղաքացիներ։ ՔԿՀ-ից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։
Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։