Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 22-րդ կմ-ին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Dongfeng» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ա․ Զ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ցիստեռնից (մոտ 22 տ) առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարներն արտահոսող վառելիքի հոսքն ուղղել են դեպի ոչ երթևեկելի հատված, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 2 վերամբարձ կռունկի օգնությամբ ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: