00:00:00

Կոտայքում հանկարծամահ է եղել 9-ամյա երեխա

16:36, 15 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Դեկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, որոնք պարզել են՝ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։

 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել։

 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր