Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում «Kamaz» մակնիշի բեռնատար է այրվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող «Kamaz» մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով:
Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։