00:00:00

«Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Mazda-ն ու Dodge-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. shamshyan

14:36, 14 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Երևանի բակիչ՝ 26-ամյա Արման Գալստայնի վարած Mazda մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 31-ամյա Ժիրայր Ասուլյանի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները: 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և հայտնվել դաշտում:

 

Վթարի հետևանքով Dodge-ի վարորդը, ում ավտոեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակով մրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

 

Տեղում տարածքը սահամնազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովսեփ Սարդարյանն ու Տիգրան Բարսեղյանը: 

 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր