00:00:00

Հիվանդանոցում մահացել է ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը

13:05, 14 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի անվտանգության սենյակում իրեն ամրացված հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Վահագն Մ.-ն: Նա աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դեկտեմբերի 9-ին, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել էին տղամարդու՝ հրազենային վնասվածքով: 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել էին արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ էր կատարել: 

Հայտնաբերվել էր նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր