00:00:00

Կրեմլը դիրքորոշում է հայտնել Բայդեն-Զելենսկի հանդիպումից առաջ

18:11, 12 դեկտեմբեր 2023 Աշխարհ

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կամ դրա արդյունքները որևէ կերպ չեն կարող փոխել հատուկ ռազմական գործողության ընթացքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինային տրվող տասնյակ միլիարդավոր դոլարները չօգնեցին նրան հաջողություններ գրանցել մարտի դաշտում, նույն ֆիասկոն է սպասվում Ուկրաինային` նաև մյուս տասնյակ միլիարդավոր դոլարների դեպքում, որոնք ցանկանում է, որ ներմուծվեն իր երկիր։ Այս պրոցեսը մենք շատ լավ ենք հասկանում»,- ասել է Պեսկովը։

«Մարտի դաշտում իրավիճակը փոխել անհնար է, դա չի օգնի փոխել նաև հատուկ ռազմական գործողության ընթացքը»,- հավելել է ՌԴ նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով առաջիկայում կայանալիք Բայդեն-Զելենսկի հանդիպումը։ Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ նշել է, որ Կրեմլը ուշադիր հետևելու է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը։

Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահին դեկտեմբերի 12-ին հրավիրել է Սպիտակ տուն՝ հանդիպման։ Զելենսկին ելույթ է ունենալու նաև Կոնգրեսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր