Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի 02 շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։