00:00:00

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետքերով․ կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները

20:57, 11 դեկտեմբեր 2023 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի օր շարունակ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապա կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու մեջ: Ռուբեն Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի քննիչի միջնորդությունը, որով քննիչը պահանջել էր նրա նկատմամբ, որպես խափանման միջոց երկասմյա կալանք:

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանը վերահաստատել է խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և Ռուբեն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր